ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Լավ կլինի, որ «մտահոգները» մի կողմ կանգնեն

Լավ կլինի, որ «մտահոգները» մի կողմ կանգնեն
23.10.2024 | 14:18

Շատերն ասում են, որ պետություն ենք կորցնում:

Նախ` անհասկանալի է, թե ինչպես ենք այն կորցնելու: Այնպես, ինչպես Արցախի Հանրապետությու՞նը կորցրեցինք: Սակայն, պարադոքսն այն է, որ Հայաստանի Հանրապետության հնարավոր «կորստի» մասին ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ խոսում նրանք, ովքեր Արցախի Հանրապետության կորուստն իրականություն չեն համարում` ասում են, որ այն չենք կորցրել, չենք լուծարել: Եվ, եթե Արցախի Հանրապետությունը, նույնիսկ` լուծարման հրամանագրի առկայության պարագայում, «չի լուծարվել», ապա ինչպե՞ս ենք «կորցնելու» Հայաստանի Հանրապետությունը:

Բացի դրանից` Հայաստանի Հանրապետությունը «կորցնելու» մոտալուտ վտանգի մասին հրապարակայնորեն խոսում են 2018 թ. իշխանափոխության արդյունքում պաշտոններ զբաղեցրածներն ու դրանցից հեռացվածները, մի քանի տասնյակ տարիների փորձ ունեցող ընտրակեղծարարները, ընտրություններին ընտրակաշառք ստացողները, Արծվաշենը հանձնողները, Արցախի իրավական կարգավիճակը խճճողները:

Լսելով վերջիններիս Հայաստանի Հանրապետությունը «կորցնելու» մոտալուտ վտանգի մասին հրապարակումներն ինչպե՞ս չասես` տո այ «մտահոգներ», Հայաստանի Հանրապետությունը մենք կորցրել ենք Արծվաշենը հանձնելով, ընտրություններ կեղծելով, Արցախը Հայաստանին միացնելով, այնուհետև` «անկախացնելով» և, ի վերջո, Փաշինյան Նիկոլին տասնյակ տարիներ ֆինանսավորելով և իշխանության բերելով:

Իսկ այսօր լավ կլինի, որ «մտահոգները» մի կողմ կանգնեն: Դե, որ գոնե փորձենք Հայաստանի Հանրապետությունը «չկորցնել»: Չնայած, վերջիններս մի կողմ կանգնող չեն: Նրանք սովոր են մշտապես թրենդի մեջ մնալ և անխնա «մտահոգվել»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2353

Մեկնաբանություններ